Մշակույթ Հասարակություն 

Մենք մոռացել ենք լողափնյա ընթերցանության մասին

Ամառային ընթերցանության վերաբերյալ հարցումների արդյունքները, որին մասնակցել է Goodreads-ի 95 000 օգտատեր,  զարմացրել է  կայքի խմբագրությանը: Ըստ այդմ` ամառային արձակուրդներին պատրաստվող օգտատերերի ընդամենը 6% է պատրաստվում գիրք կարդալ ծովափին, իսկ 63%-ը մտադրված է տանը` բազմոցի վրա ընթերցել ամառվա համար նախատեսված գրքերը:

Այս հանգամանքը խիստ զայրացրել է կայքի խմբագիրներին: Միգուցե պատճառն այն է, որ գրքասերների 41%-ը այժմ կարդում է էլեկտրոնային գրականություն և վախենում է թրջել կամ վնասել սարքերը: Սակայն շատ իզուր, գրում է Readrate.com-ը, չէ որ նախորդ տարի արդեն թողարկվել են այնպիսի մոդելներ, որոնց չի վնասում ոչ ջուրը, ոչ ավազը:

Հանգստացողների մասին ավելի շատ տեղեկություն կարող է տալ հետևյալ նկարը`

1436284671-1436284671_goodreads_misc

 

Նույն շարքից