Էլեկտրաներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով արդեն երեք օր Երեւանի Հանրապետության հրապարակում նստացույց–ակցիա իրականացնող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանին այսօր` հուլիսի 29–ի երեկոյան 21։40–ի մոտ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց։
Հայտնի է, որ Դավիթ Սանասարյանը ցավեր է ունեցել, վիճակը ուժեղացել է, այնուհետև նա պառկել է հրապարակի խոտածածկ տարածքում: Հրապարակում ներկա հոր հորդորով` Սանասարյանի համար «Շտապօգնություն» են կանչել: