Քաղաքական Միջազգային 

«Թալիբանը» հերքել է իր առաջնորդի մահվան մասին լուրը

«Թալիբան» արմատական աֆղանական շարժումը հերքել է իր առաջնորդի՝ մուլլա Մուհամմադ Օմարի մահվան մասին լուրը։

Համապատասխան հայտարարությունն արել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Կարի Յուսեֆ Ահմադին՝ փոխանցում է Sky News-ը։

Նրա խոսքով՝ Օմարը ողջ է և շարունակում է ղեկավարել շարժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել ենք, որ  Աֆղանստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել էին թալիբների պարագլխի մահը։ Նշվում էր, որ նա մահացել է մոտ 2 տարի առաջ՝ հիվանդությունից։

Նույն շարքից