Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի քանի օր շարունակ ողջ երկրի տարածքում իրականացվող հակաահաբեկչական պայքարի շրջանակում ձերբակալվել է 1302 մարդ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները շարունակվելու են պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ:
Թուրքիայում իրադրությունը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ լարվել է Սիրիայի հետ սահմանակից Սուրուջում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված հզոր պայթյունից հետո: