Դարավերջին երկրի բնակչությունը կհասնի 11.2 մլրդ մարդու: Այս մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի ժողովրդագրական զեկույցին:
2030-ին այդ ցուցանիշը կկազմի 8.5 մլրդ մարդ, իսկ 2050-ին` 9.7 մլրդ: Ներկայումս աշխարհում մոտ 7.3 մլրդ մարդ է ապրում:
Հաղորդվում է նաև, որ 2022-ին Հնդկաստանը բնակչության քանակով կգերազանցի Չինաստանին: