Առողջապահություն Հասարակություն Գիտություն 

Չինացիները 5000 տարի պահպանել են թեյի պատրաստման գաղտնիքները

Հին չինական գրքերից մեկում թեյի դրական հատկությունների մասին գրված է. «Թեյը դառնահամ է, սակայն, երբ մարդ խմում է այն, սկսում է ավելի լավ տրամաբանել, վերանում է քնկոտությունը, հոգնածությունը, պայծառանում տեսողությունը»։

Չին իմաստասերները համարել են, որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի և թեյ խմողի միջեւ, օգնում է մարդուն հասնելու ինքնաճանաչման, բարձրացնում է նրա ոգին, առողջացնում եւ հանգստացնում հոգին և հետեւաբար պարգեւում առողջ, երկարակյաց կյանք։ Չինացիները մոտ 5000 տարի օրենքի ուժով պահպանել են թեյի ըմպելիքի պատրաստման գաղտնիքները։

Թեյերի բազմատեսակ (ավելի քան 3000) տեսականու սպեկտրում առանձնանում է կիսաֆերմենտացված փիրուզագույն կամ ուլուն կոչվող տեսակը, որն արտադրվում է միայն Չինաստանում։ Արարողությունների ժամանակ օգտագործվում է միայն այս տեսակը. այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ։

Նույն շարքից