Հասարակություն Պատահարներ 

Ուլենցիում ամուսինների սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են

Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող տղամարդուն քիչ առաջ հայտնաբերել են:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը հրազենային վնասվածք է ունեցել, նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:

53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները երկու զավակ ունեին: Նրանց դուստրը Հայաստանում չի բնակվում, որդին ծառայում է բանակում: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:

Մանրամասն` news.am

Նույն շարքից