Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի «Բոինգի» հարցով բանաձևի ընդունումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քվեարկությունում Ռուսաստանը արգելափակել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում մալազիական «Բոինգի» կործանման կապակցությամբ միջազգային դատարան ստեղծելու բանաձևը, հայտնում է Tass-ը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը քվեարկել են բանաձևի ընդունման օգտին, իսկ 3-ը մնացել են ձեռնպահ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ կքվեարկի այդ բանաձևի ընդունմանը, եթե փաստաթուղթը հավաքի ընդունման համար անհրաժեշտ 9 ձայն:

Նույն շարքից