«Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք է վճարեն փոքրերը:
Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ հիմնական անկումը բաժին է հասնում խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերին, այդ թվում՝ ԱԱՀ-ին: Այս հարկատեսակի գծով խոշոր հարկատուները, անցած տարվա համեմատ, պետբյուջե են վճարել 6 մլրդ 301 մլն դրամով պակաս գումար: Այս փաստն ուղղակի ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճում է, ինչպես պնդում են պաշտոնական վիճակագիրները, այլ անկում է ապրում:
»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։