Քաղաքական Միջազգային 

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ պատերազմին

Novayagazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել պետության Կալմա ռազմական բազայի զորավարժություններին։ Այս զորավարժությունները  նա անվանել է «նախապատրաստություն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ պատերազմին»։

Զորավարժությունն անցկացվել է 1950-1953թթ. Կորեական պատերազմի արդյունքների հիման վրա հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 62-ամյակի կապակցությամբ։

Նույն շարքից