Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները նստացույց են սկսել՝ չնայած այն բանին, որ կառավարության նիստին հայտարարվեց, որ ամբողջ աշխատավարձի պարտքը կմարվի առաջիկա երկու օրերին:
Հայտարարությունից կարճ ժամանակ հետո նաիրիտցիները փակեցին Տիգրան Մեծ պողոտան՝ իրենց անվստահությունը հայտնելով Էներգետիկայի նախարարի հայտարությանը, թե առաջիկա երկու օրվա ընթացքում ամբողջությամբ կմարվի աշխատողների աշխատավարձի ողջ պարտքը:
Ոստիկանությունը ցուցարարներին տեղափոխեց մայթ, սակայն ինչպես հայտարարեց «Նաիրիտ»–ի մամուլի ծառայության նախկին ղեկավար Անուշ Հարությունյանը, չեն հեռանալու տարածքից այնքան ժամանակ, մինչև վերջին աշխատողի աշխատավարձի պարտքը չվճարվի: