Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր դեմ բազմաթիվ մահափորձեր են եղել, սակայն դրանց մասին նա չի պատմել:
Կադիրովը լրագրողներին հայտնել է, որ մահափորձերը իր դեմ շատ են եղել, սակայն նա պարզապես չի խոսել այդ մասին։
«Մի քանի ամիս առաջ Չեռնորեչյեում՝ չորս ամիս առաջ: Ես ամեն անգամ օբյեկտն եմ ստուգում: Այնտեղ խողովակ կա, որն ականապատել էին: Այնտեղ նաև հարթակ կա, որտեղ ես ամեն օր լինում եմ: Դա էլ էին ականապատել»,-ասել է Չեչնիայի նախագահը:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կմեկներ «Իսլամական պետության» դեմ կռվելու, եթե նման հնարավորություն ունենար: