Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ 

ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանով փոխելու կարիք ունի. Գագիկ Մակարյան

analitik.am

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Անալիտիկ մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ իրենք ուսումնասիրություն, հարցումներ են իրականացրել՝ պարզելու համար, թե որոնք են ՓՄՁ-ների խնդիրը և պարզել են, որ ՓՄՁ քաղաքականությունը շեշտակի փոփոխության կարիք ունի:

Հարցին, թե որ ոլորտներում է տեղի ունեցել անկում, հարցվածների 53%-ը նշել է առևտրի ոլորտում: Գագիկ Մակարյանն ասաց, որ առևտրի ոլորտի անկումը պայմանավորված է երկու պատճառով, առաջին՝ բնակչության թվաքանակի անկումն է, և երկրորդ պատճառը՝ սպառողական հնարավորությունների, գնողունակության նվազումն է:

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշներին՝ նա ասաց, որ հարցվածները հիմնականում զարգացում նկատել են սննդի արտադրության ոլորտներում, տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտներում:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ նա ասաց, որ խնդիրները շարունակում են մնալ: Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ՝ հարցվածների 40-45%–ը պետության քաղաքականությունը ՓՄՁ-ների նկատմամբ անբավարար է գնահատել:

Նույն շարքից