Հայաստան Քաղաքական 

Մենք գնալով դառնում ենք ավելի գրագետ, իրավական տրամաբանությամբ հասարակություն․ Կարեն Անդրեասյան

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան քաղաքացիների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով արդեն կան խախտումների մասին ոստիկանության հրապարակումները, հետևաբար մարդու իրավունքների պաշտպանն այլևս լիազորություն չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Քաղաքացիները պահանջները տրամաբանական են, իսկ արդար է, թե ոչ, կորոշի դատարանը: Նորից եմ կրկնում՝ մեր լիազորությունները սպառված են ու եթե տուժած քաղաքացիները, լրագրողները, իրենց գույքային պահանջները վերականգնելու համար ոստիկանության որոշումները, կարող են բողոքարկել դատական կարգով: Մենք պարտավորեցնելու իրավասություն չունենք, մենք միայն հայտնում ենք մեր իրավական գնահատականը, որը հիմք է նաև ակցիայի մասնակիցներին իրենց հետագա իրավական գործընթացների համար»,-ասաց նա:

«Օրինակ՝ պետական մարմինը իր միջոցներից կարող է հատուցել, հետո գնալ իր աշխատողից պահել գումարները: Ցավոք պրակտիկայում չկա նման, հուսամ՝ կլինի, որովհետև մենք գնալով դառնում ենք ավելի գրագետ, իրավական տրամաբանությամբ հասարակություն»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ տեղեկություն չունի, թե ինչ միջոցների հաշվին է ոստիկանությունը փոխհատուցելու գույքը, բայց եթե վճարվի բյուջեից ու հետո այդ միջոցները չվերականգնեն, դա կլինի վիճահարույց:

Նույն շարքից