Rferl.org կայքի փոխանցմամբ՝ ադրբեջացի լրագրող Խադիջա Իսմայիլովան և ամերիկյան թղթակիցներ Ջեյսոն Ռեզաիանն ու Օսթին Թայսը, որոնք ձերբակալված են Սիրիայում և Իրանում, արժանացել են ԱՄՆ-ի ազգային մամուլի ակումբի կողմից Մամուլի ազատության մրցանակի։
Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Վաշինգտոնում:
Ամենամյա արարողությանը ներկա են գտնվել լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Իսմաիլովան ձերբակալվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն փաստերը քննելու պատճառով: