Հասարակություն 

Գերմանիայի բնակչուհին իր այգում կենգուրու է հայտնաբերել

Argumenti.ru կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի բնակչուհի Իվոն Հերմանն իր տան այգում կենգուրու է հայտնաբերել։

Գերմանուհին շատ է զարմացել՝ կենդանուն տեսնելով իր սիզամարգի վրա, իսկ երբ այդ մասին պատմել է ամուսնուն ու ոստիկաններին, նրանք իրեն չեն հավատացել:

Երբ ոստիկանները ժամանել են,  կենգուրուն արդեն փախել է հարևանությամբ գտնվող եգիպտացորենի դաշտ: Որոշ ժամանակ անց ամուսինները նորից կենդանուն տեսել են և ոստիկանություն են կանչել։

Նույն շարքից