Հասարակություն 

Ուկրաինայի Ընդդիմադիր բլոկը սպառնում է տապալել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

analitik.am

Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում ընտրություններից հրաժարվելու դեպքում Ուկրաինայի Ընդդիմադիր բլոկը սպառնացել է տապալել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Միխայիլ Դոբկինը:

Նրա խոսքերով, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի շրջանների բնակչությանն իրենց սահմանադրական իրավունքից զրկելու պարագայում Ընդդիմադիր բլոկը կբոյկոտի ընտրությունները:
Դոբկինի վստահեցմամբ, ընդդիմադիրները պայքարելու ու պահանջելու են իրականացնել Գերագույն Ռադայի, նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների նոր արտահերթ ընտրությաններ:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Ուկրաինայում քաղաքապետերի ու տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրությունները նախատեսվում է իրականացնել աշնանը: Լուգանսկի ու Դոնեցկի Ուկրաինայի վերահսկողության ներքո գտնվող տարածքների նահանգապետներ Գեորգի Տուկան ու Պավել Ժեբրիվսկին աննպատակային են համարում վերոհիշյալ շրջաններում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Նույն շարքից