Հասարակություն 

Ուկրաինական ուժայինների ռմբակոծությունների զոհ են դարձել Դոնեցկի 72 երեխաներ

analitik.am

Դոնեցկի հակամարտության ընթացքում Ուկրաինական ուժայինների հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 72 երեխա, իսկ ավելի քան 300-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության երեխաների իրավապաշտպան Յանա Չելիկովան, նշելով, որ միայն այսօրվա ընթացքում Գորլովկայի հրետակոծության հետեւանքով վիրավորվել է 2 երեխա:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, երեկ Գորլովկայի տեղի իշխանությունները տեղեկացրել էին, որ գիշերը քաղաքի հրետակոծության հետեւանքով զոհվել էր 2, վիրավորվել 6 խաղաղ բնակիչ, որոնցից 2-ը՝ 7 եւ 14 տարեկան երեխաներ են:
Յոթնամյա փոքրիկը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նույն շարքից