«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին ոստիկանությունը այսօր՝ հուլիսի 30-ին, թույլ չտվեց նստել Կառավարության շենքի աստիճաններին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններն ակտիվիստներին ուժով հեռացրին աստիճաններից՝ պատճառաբանելով, որ այնտեղ նստելն անօրինական է։
Մինչդեռ նախաձեռնության անդամների ոսքով` ոչ թե աստիճաններին նստելն է անօրինական, այլ իրենց այնտեղից հեռացնելը։
«Օրվա ընթացքում տասնյակ պարսիկներ գալիս, նստում են աստիճաններին, ուտում, խմում են: Դա օրինական է, մեր այստեղ նստելը` ո՞չ»,- ասացին ակտիվիստները, որոնք արդեն 4-րդ օրը փորձում են նստացույց սկսել Հանրապետության հրապարակի կենտրոնում։
Նշենք, որ այդ ընթացքում նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ կարողացավ ճեղքել ոստիկանական պատը եւ հասնել Հանրապետության հրապարակի «գորգին», սակայն ոստիկանները նրան կրկին գրկելով դուրս բերեցին մայթ: