Հասարակություն 

Մոլդովայում կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են ընթանում

analitik.am

Մոլդովայի էներգետիկայի կարգավորման հատուկ ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել:
Բողոքի ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Ցույցը կազմակերպել է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ցուցարարները մտահոգված են, որ էլեկտրաէներգիայի ու գազի թանկացման հետ մեկտեղ կառավարությունը այնուհետեւ կբարձրացնի մյուս կոմունալ ծառայությունների՝ սակագները:

Ցուցարարները բողոքել են, որ կառավարության ներկա գործողություններն ուղղակի զավեշտ են, քանի որ աշխատավարձերն ու թոշակներն երկրում ընդհանրապես չի բարձրացվել:

Ցուցարարները շրջապատել են կառավարության շենքն ու խոստացել շարունակել պայքարը գիշեր-ցերեկ, մինչեւ իրենց պահանջների բավարարում:
Հիշեցնենք, որ Մոլդովայում Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 30, գազինը՝ 15 տոկոսով:

Նույն շարքից