Հասարակություն 

Ուկրաինացի փախստականները Լեհաստանին անհրաժեշտ չեն

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Լեհաստանը պատրաստ չէ մասսայական ձեւով ուկրաինացիներին տրամադրել փախստականի կարգավիճակ:

Այս մասին հայտնել է Լեհաստանի փոխարտգործնախարար Ռաֆալ Տշասկովսկին, նշելով, որ Լեհաստանը կշարունակի օժանդակել Ուկրաինային Եվրոպա ինտեգրվելու ճանապարհին:

Նրա խոսքերով ներկայումս Լեհաստանում են գտնվում մոտ 1 միլիոն ուկրաինացիներ, ուստի Լեհաստանը ընդունակ չէ բոլորին փախստականի կարգավիճակ տրամադրել:

Նրա կարծիքով իրենք կարող են որոշ հատվածին պատսպարել, սակայն, ցանկալի է, որ ուկրաինացիները կյանքի պայմաններ որոնեն սեփական հայրենիքում:

Նույն շարքից