Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նամակ է ստացել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերից: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Նամակի մեջ, մասնավորապե, նշված է. «Նորին Սրբություն, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հունիսի 3-ին Կանադայի խորհրդարանի մեր գրասենյակում ունեցած մեր հանդիպման և ինձ շնորհած «Իշխան» շքանշանի համար:
Ուրախ եմ, որ առիթ ունեցա հանդիպելու ձեզ և ձեր պատվիրակությանը և այդ առիթով հիշելու հայ ժողովրդի տառապանքն ու Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ` 1915թ.-ի ոճրագործության նահատակներին: Գնահատում եմ նաև մեր ունեցած խորհրդակցությունը մի շարք մտահոգությունների շուրջ: Ինչպես միշտ` ես պատրաստ եմ հանդիպել Կանադայի հայ համայնքի պատասխանատուների հետ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` ցուցաբերած սիրո և ըմբռնման համար:
Իմ լավագույն մաղթաղթնքները Ձեզ` Ձեր առողջության ու երջանկության համար:
Անկեծորեն Ձեր՝ Սթիվեն Հարփեր, Կանադայի վարչապետ»:
Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, Նորին Սրբություննը հանդիպում էր ունեցել Կանադայի վարչապետի հետ և բարձր էր գնահատել Կանադայի կառավարության և խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցուցաբերած զորակցությունը: Արամ Ա-ն Սթիվեն Հարփերին պարգևատրել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Իշխան» շքանշանով: