Հասարակություն 

Անհայտ անձը Թուրքիայում հյուրանոցային տարածքում կրակել է. կա զոհ

analitik.am

Դիմակավոր անհայտ անձը կրակել է Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու՝ Դատչայի շրջանում գտնվող հյուրանոցի վրա. սպանվել է 1 և վիրավորվել է 2 մարդ, հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը հարձակում գործած անձի հետախուզում է հայտարարել։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք դա ահաբեկչություն է, թե ոչ։

Նախորդ գիշեր անհայտ անձը մուտք է գործել հյուրանոցի տարածք ու ատրճանակից կրակել։

Նույն շարքից