Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

ԱՄՆ-ը ռուսական ընկերությունների եւ ռուս որոշ գործարարների նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել:  Այդ մասին հայտարարվում է ԱՄՆ ֆիննախի կայքում:  Պատժամիջոցները վերաբերվում են «Ռոսնեֆտ»-ին, Ռուսաստանի ներդրումային բանկին, մի շարք այլ բանկերի:

Թարմացված «սեւ ցուցակում» ներառվել են Ռոման Ռոտենբերգը, Սերգեյ Կուրչենկոն եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Ալեքսանդր Յանուկովիչը:

Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական եւ 15 իրավաբանական  անձանց նկատմամբ, որոնք որեւէ կերպ կապ ունեն Ուկրաինայի դեպքերի հետ:

Նույն շարքից