Հասարակություն Մշակույթ 

Որտե՞ղ են հանգստանում ազնվականները

analitik.am

Ժնևյան լիճը կամ ինչպես տեղացիներն են անվանում` Լեմանը, այն վայրերից է, որտեղ ցանկանում ես փախչել ձանձրույթից, գրում է Euromag.ru կայքը: Այստեղ, կարծես թե, ժամանակը կանգ է առել: Ժնեվյան ափերում ժամանակին զբոսնել են Օդրի Հեփբըրնը, Չարլի Չապլինը և Վլադիմիր Նաբոկովը:

1437744870_456979_20

Լճի ափերին տեղակայված Վեվե քաղաքը Ժնևից 92 կմ հեռավորության վրա է և Մոնտրյո քաղաքի մոտակայքում: Քաղաքը հայտնի է ջազային փառատոններով:

Հենրի Ջեյմսի, Ֆրեդի Մերկուրիի, Ֆեոդոր Դոստոևսկու նման հանրաճանաչ մարդկանց մեծ մասը հմայված է եղել այս քաղաքով:
1437744701_102255_6Վեվե քաղաքի սիրահարներից են եղել նաև Չարլի Չապլինը, ով իր կյանքի վերջին 25 տարին ապրել է այստեղ, և Էրնեստ Հեմինգուեյը, ով շատ հաճախ էր այցելում:

Վեվե քաղաքում է գտնվում ազնվականության հոգի ներշնչող հյուրանոցներից մեկը`Grand hotel Du Lac-ը: Հյուրանոցը 150 տարվա պատմություն ունի, և, չնայած իր «ծեր» տարիքին, շատ երիտասարդ ու ժամանակակից տեսք ունի:

1437744581_182413_65 1437744581_489684_321437744581_336698_7Շիլիոնի կղզի` ևս մեկ ուխտատեղի, որը գովերգում էր Ջորջ Բայրոնը: Շիլիոնի կղզուց մինչև Մոնտրյո քաղաք ոտքով հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ ժամ:

1437744672_949664_50

Նույն շարքից