Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի բնական ռեսուրսների նախարարին հանձնարարել է ամեն գնով նավթ ու գազ հայտնաբերել: Բելառուսի նախագահի և նախարարի այս հարցով կայացած հանդիպման հայտարարությունը առկա է նաև Բելառուսի նախագահի կայքում, հաղորդում է BBC-ն:
«Ես պարզապես չեմ հավատում, որ մենք նավթի մեծ ծավալներ չունենք, և որ մեր ընդերքում բացակայում է բնական գազը: Ռուսաստանում նման տարածքներում և այլ երկրներում ոչ քիչ նավթ ու բնական գազ է արդյունահանվում, ինչպես նաև` արժեքավոր մետաղներ», - մասնավորապես ասել է Լուկաշենկոն:
Նա պահանջել է ակտիվացնել օգտակար հանածոների հետախուզումը` զեկույցով ընդունելով բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Անդրեյ Կովխուտոյին:
«Մեր ընդերքի լուրջ ուսումնասիրության գործողությունների ծրագիրը պետք է դնեք իմ սեղանին»,- պահանջել է նա նախարարից: