ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն աշխատանքային հարաբերություններ ունեն:
Նրա խոսքով, նախագահները մի շարք ոլորտներում արդյունավետ կոորդինացնում են իրենց ջանքերը, իսկ վերջին օրինակներից մեկը Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիրն է:
Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Նախագահ Բարաք Օբաման նախկինում էլ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բնութագրել է որպես աշխատանքային»,- ասել է Էռնեստը: