Քաղաքական Միջազգային 

ԱՄՀ-ն նշել է Հունաստանին նոր վարկ տրամադրելու պայմանները

BBC կայքի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը չի տրամադրի Հունաստանին ֆինանսական օգնության հերթական փաթեթը, եթե Աթենքը չլուծի իր խնդիրները ԵՄ մյուս երկրների հետ՝  համաձայնության գալով նախկին պարտքերի վճարման հարցով:

ԱՄՀ-ում նշել են, որ երկու կողմն էլ զիջումների պետք է գնան, եվրագոտու երկրները պետք է նվազեցնեն Հունաստանի պարտքային բեռը, իսկ Աթենքի համար անհրաժեշտ են հետագա բարեփոխումները:

Նույն շարքից