Հասարակություն 

Փորձաքննական տվյալների բազայի ձեւավորման եւ եվրոպական գործընկերների հետ համագործակցության կոնֆերանս

Հայաստանում տեղի կունենա երիտասարդական գիտական կոնֆերանս  «Փորձաքննական տվյալների բազայի ձեւավորման կազմակերպչական եւ գիտագործնական փորձի ուսումնասիրությունը «Փորձաքննությունների ազգային բյուրոյում»,  դրանց  համեմատությունը հանրապետությունում գոյություն ունեցող դատափորձաքննական տվյալների բազայի հետ: ՀՀ-ում դատափորձաքննական տվյալների բազաների ինտեգրման նախադրյալները եվրոպական դատափորձաքննական տվյալների բազաների հետ» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվել է պետական ոչ առեւտրային  «Փորձաքննությունների ազգային բյուրո» կազմակերպության կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առթիվ: 

NEWS.am-ի փոխանցմամբ՝ ՓԱԲ-ի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հայտնել է, որ միջոցառումը կազմակերպվում է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ԳԱԱ-ի Երիտասարդական խորհրդի աջակցությամբ: Կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ին Աղվերանում: Սպասվում է դատափորձաքննական կառույցների, իրավական ոլորտի մարմինների, գիտահետազոտական կենտրոնների, բուհերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն: Հատկանշական է, որ տվյալ գիտական կոնֆերանսում  գերակշռում են երիտասարդ գիտնականները, փորձագետները, մասնագետները, ինչը լավատեսություն է ներշնչում Հայաստանում գիտական հանրության զարգացման հեռանկարների առումով: Շատ կարեւոր են հետագա զարգացումները, քանի որ թույլ են տալիս օգտագործել եվրոպական փորձաքննական կենտրոնների հնարավորությունները, փոխանակվել տեղեկատվությամբ, անցկացնել ուսումնասիրություններ եւ այլն: Կոնֆերանսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժ. 10.45-ին, ՀՀ ԳԱԱ-ի շենքում:

Նույն շարքից