Հայաստան 

ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 34 դեպք

Այս տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 5 դեպք, ինչի հետևանքով տուժել է 20 լրագրող և օպերատոր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2015թ. առաջին կիսամյակի զեկույցը (հունվար-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 34 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 12 դեպք:

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է գրանցվել, որը 7- ով ավելի է, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերը:

Նույն շարքից