Հասարակություն 

Հայ ծնողները գերադասում են աղջիկներին դնել Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե անունները

analitik.am

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա: 2014 թվականի ամփոփ ցուցանշիներով` 100 աղջկա հաշվով ծնված տղաները 113-ն են: Կենսաբանական միջինով պետք է 100 աղջկան բաժին ընկնի 102-106 տղա:

Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վիճակագրագետը ներկայացրեց առաջին հինգ ամիսներին ծնված աղջիկների և տղաների անունների տասնյակը: «Հայ ծնողները գերադասում են աղջիկներին դնել Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելիա, Անի, Էլեն, տղաներին` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր անուններով»,-ասաց Կարինե Կույումջյանը:

 

Նույն շարքից