Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացել է 268 զանգ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 268 հեռախոսազանգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, շաբաթվա սկզբի տվյալներով, բարձրացված հարցերից 235-ին տրվել է լուծում կամ սպա ռիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 61-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

Նույն շարքից