Հասարակություն 

Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի. քաղաքապետարան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաև արտաքին լուսավորության ծրագիրը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ այդմ, կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է   4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ :

Նույն շարքից