Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Հունգարական իշխանություններն աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում գործազուրկներին ներգրավում են Սերբիայի հետ սահմանին պարսպի կառուցման աշխատանքներում։
Տարածաշրջանային կառավարության զեկուցող Մարտա Վարգայի տեղեկություններով՝ որպես փորձ, որը հնարավոր կլինի նաև կրկնել ապագայում, պարսպի կառուցման աշխատանքն առաջարկվում է աշխատանքի թափուր տեղերի համար գրանցված մարդկանց:
Սպասվում է, որ 4 մետր բարձրությամբ, 175 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցումը կավարտվի արդեն օգոստոսի 31-ին: