Առողջապահություն Հասարակություն 

Մերսում՝ համադրիր հաճելին օգտակարի հետ

analitik.am

Մենք շատ հաճախ տարվում ենք առօրյա խնդիրներով և անտեսում գլխացավերը, մեջքի և վզի հատվածների ցավը՝ շատ ժամանակ բթացնելով այն ցավազրկող հաբեր կուլ տալով: Ներկայիս գերլարված պայմաններում օրեկան մեկ ժամ անգամ չի ստացվում տրամադրել մեզ համար այդքան կարևոր և անփոխարինելի առողջությանը: Ամեն օր ամեն ինչ հասցնում ենք, և օրվա վերջում՝ հաճախ արդեն անկողնում մեջ, հիշում ենք, որ այսօր էլ չհասցրեցինք գնալ և բացահայտել գլխացավի, մեջքի կամ այլ ցավի պատճառները, դեռ բուժման մասին չենք էլ խոում: Հաճախ մեզ թվում է, որ նորմալ է, երբ ամեն օր հոգնածություն, տրամադրության անկում, թուլություն, դեպրեսիվ տրամադրվածություն, լարվածություն կամ էլ ուղղակի թեթև գլխացավեր ենք ունենում: Այս անփույթ վերաբերմունքի պատճառով հետագայում ստիպված ենք լինում բավականին լուրջ առողջական խնդիրների առջև կանգնել: Փոխարենը մենք կարող ենք շաբաթվա մեջ ընդամենը մեկ կամ երկու, տարվա մեջ ընդամենը տասնհինգ կամ տաս օր տրամադրել մեր առողջությանը և ինքնազգացողության բարելավմանը: Պարբերաբար բուժիչ, հանգստացնող և թուլացնող մերսումները ոչ միայն շատ հիվանդություններ կարող են բուժել, այլ նաև կապահովեն բարձր տրամադրություն, աշխատունակության կտրուկ աճ, հիանալի ինքնազգացողություն և իհարկե կամրապնդեն մեր առողջությունը: «Տիբեթ» մերսման սրահի փորձառու մասնագետների հետ համատեղ մենք մշակել ենք մերսման մի քանի կարևորագույն տեսակներ, որոնք ոչ միայն հաճելի են, այլ նաև շատ օգտակար և առողջարար: Ներկայացնում ենք ստորև.

Դասական ընդհանուր բուժիչ մերսում

Ընդհանուր բուժիչ մերսումը շատ օգտակար է օրգանիզմի համար: Մարդկանց ապրելակերպի հետևանքով շատ խնդիրներ են առաջանում, որոնք կարելի է բուժել մերսման միջոցով: Ընդհանուր մերսումը օրգանիզմը հագեցնում է ուժերով: Հակացուցումներ լինելու դեպքում  «Տիբեթ» կենտրոնի մասնագետները կտեղեկկացնեն Ձեզ:

Կրծքավանդակի և պարանոցի հատվածի մերսում

Մարմնի այս հատվածներն ավելի քան մնացացները կրում են այնպիսի բացասական գործոնների ազդեցություն, ինչպիսիք են միջանցիկ քամին, ավտոմեքենա վարելը, նստակյաց աշխատանքը և այլն: Պարանոցի և կրծքավանդակի մերսման միջոցով բարելավվում է արյան շրջանառությունը մկաններում և ինքնազգացողությունը կտրում լավանում է:

Պարանոցի մերսումներ աղով

Մարդկանց մեծամասնությունն ունի պարանոցային հատվածի օստրոխոնդրիոզ, որն էլ իր հերթին հանդիսանում է մի շարք այլ հիվանդությունների պատճառ: «Տիբեթ» կենտրոնում աղով և  ձիթապտղի յուղով արվող մերսումների օգնությամբ պարանոցային ցավերից շատ կարճ ժամանակահատվածում կձերբազատվեք:

Մեղրով մերսումներ

Մեղրով մերսումները կանխարգելում և բուժում են մի շարք հիվանդություններ: Մեղրով մերսման հիմքում ռեֆլեկտորային մեխանիզմն է, որն իրականցվում է մաշկի որոշակի կետերի գրգռմամբ: Մեղրով մերսումները հանում են շնչառական մկանների հոգնածությունը, խթանում են բրոնխոթոքային օդափոխանակությունը, թոքերում արյան և ավշային շրջանառությունն են լավացնում, և կարգավում շնչառական մի շարք այլ խնդիրներ: Մեղրն օգտագործվում է նաև հոդերի բուժման ժամանակ: «Տիբեթ» կենտրոնում առաջարկվում է մեղրով մերսումների մի քանի տեակներ, որոնցից մասնագետի օգնությամբ կընտրվի հենց Ձեզ համար լավագույն տարբերակը:

Տիբեթական վակումային մերսումներ

Վակումային մերսումները օգտագործվում են շատ հին ժամանակներից: Ապակե տարաների օգնությամբ վակումային մերսումներն արվում են արթրիտի, բրոնխիտի, թոքաբորբի և մի շարք բրոնխոթոքային  հիվանդությունների դեպքում: Մեջքի  ցավերը և գլխացավերը կվերանան վակումային մերսումներից հետո:

Տիբեթական ընդհանուր մերսում մեղրով ու աղով

Մերսման այս ձևն օգնում է ձերբազատվել  օրգանիզմում կուտակված շլակներից: Մերսման ընթացքը կանոնակարգված է և պարտադիր: 10 օր մերսում, որից հետո օրգանիզմը  հանգստանում է 10 օր:  Մերսման այս տեսակը հինանալի է օստրիոխոնդրոզի և աղերի կուտակման ժամանակ: Լավացնում է ինքնազգացողությունը:

Հաակացելյուլիտային մերսումներ

Անկախ տարվա եղանակից կանանց ամենաշատ հուզող հարցերից մեկը ցելյուլիտն է:  Կանանց ցելյուլիտի միայն էսթետիկ տեսանելի կողմն է հուզում, բայց չպետք է անտեսել այն կարևոր հանգամանքը, որ ցելյուլիտն առաջանում է այն հատվածներում, որտեղ ավշային և արյան շրջանառությունը լավ չի կատարվում: Հակացելյուլիտային մերսման ժամանակ մերսողի ձեռքերի և հատուկ նյութերի ազդեցությամբ օրգանիզմի բջջիները սկսում են ակտիվանալ և ցելյուլիտն աստիճանաբար նահանջում է:

Շիացու մերսում

Արևելքում մերսման տարածված  ձևերից մեկն է: «Շի» նշանակում է մատներ, ացու՝ ճնշում, ներգործում: Մատների միջոցով մերսողն ազդում է մարմնի որոշակի կետերի վրա, որոնք կապված են ներքին օրգանների հետ: Ներքին օրգանների դեղորայքային և այլ տեսակի բուժումներին զուգահեր կարելի է անցնել Շիացու մերսում, որն ավելի արդյունավետ կդարձնի բուժումը:

«Տիբեթ» սրահը բոլորին մաղթում է քաջ առողջություն և հոյակապ ինքնազգացողություն:

«Տիբեթ» մերսման սրահ   

Հասցե՝ Երևան, Տերյան փող., 68ա շենք

Հեռախոս՝   +374-10-568727 ,  +374-77-890325 

Աշխատանքային օրեր

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Աշխատանքային ժամեր

10:00-22:30


Նյութը պատրաստեց Արմինե Բրսոյանը

Նույն շարքից