Հասարակություն 

Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին 100 մետրանոց Եռագույնը

analitik.am

Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100 մետր երկարությամբ Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին: Այս մասին հայտնում է Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից.

«Նախատեսվածի պես` ուխտավորների խումբը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին 100 մետրանոց Եռագույնը, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտավորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջավ հուլիսի 30-ի երեկոյան»:

Նույն շարքից