2015 թվականի հուլիսի 1–ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2011 թվականի մարդահամարի արդյունքների վրա հիմնված ընթացիկ հաշվառման տվյալներով, կազմել է 3 005.5 հազար, որոնցից 1 910.6 հազարն ապրում է քաղաքներում, 1 094.9 հազարը` գյուղական բնակավայրերում։
Ազգային վիճակագրական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բնակչության նվազումը 5.1 հազարով պայմանավորված է նրանով, որ բացասական միգրացիոն սալդոն 9.2 հազարով գերազանցել է բնակչության հավելաճը` 4.1 հազար։
Միաժամանակ, Հայաստանի մշտական բնակչության թիվը հունիսի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4.3 հազարով։
Հանրապետությունում 2015 թվականի 6 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը նվազել է 2.7 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 18 719 նորածին։