Հասարակություն 

Ա․ Աշոտյանի հրամանով հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի. հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:

Ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք է ընդունվել 2015թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։

Նույն շարքից