Հասարակություն 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ

analitik.am

Այսօր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ձայների բացառիկ առավելությամբ` 169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր ընտրվեց EDS անդամ:

«Սա աննախադեպ երևույթ էր EDS-ի համար: Նշենք , որ այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիս ամսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին»,-ասված է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկել է ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը:

Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:
Հավաքի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները» : Հավաքի շրջանակներում եղել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ:

Նույն շարքից