Քաղաքական Միջազգային 

«Թուրքական հոսքի» խնդիրները կօգնեն Ուկրաինային

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ «Թուրքական հոսքի» գազատարի կառուցումը կարող է անորոշ ժամանակահատվածով հետաձգվել:

Հայտնի է, որ Մոսկվան և Անկարան չեն կարողանում համաձայնության գալ նախագծի իրացման և Թուրքիայի համար սահմանվելիք զեղչերի շուրջ:

Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «Թուրքական հոսքը» չափազանց դանդաղ է առաջ ընթանում: Պաշտոնյայի խոսքով՝ նախագծի առաջին գծի վերաբերյալ պայմանագիրը մեկ ամիս առաջ ուղարկվել է Անկարա, սակայն մինչ այժմ արձագանք չկա:

Նույն շարքից