Հասարակություն 

Հորդանան գետի արեւմտյան ափին ծայրահեղական հրեաները մանկահասակ արաբ երեխայի են հրկիզել

analitik.am

Համաշխարհային ԶԼՄ-ներն ահազանգում են Հորդան գետի Արևմտյան ափի Քաֆր Դումա գյուղում տեղի ունեցած սարսափելի հարձակման մասին, որին զոհ է գնացել 1,5 տարեկան երեխա:

Russia Today-ը մանրամասնում է, որ տեղի աջակողմյա հրեա բնակիչները հարձակվել են մի ընտանիքի վրա և վառել 1,5 տարեկան պաղեստինցի երեխայի: Թիրախը եղել է ամբողջ ընտանիքը, որի անդամները, սակայն, ողջ են մնացել և տեղափոխվել հիվանդանոց:

Իսրայելի ոստիկանության տվյալներով` պաղեստինցի ընտանիքը զոհ է գնացել «վրեժի գործողության», որը տեղի է ունեցել վաղ առավոտյան երբ ընտանիքը քնած է եղել: Ըստ այդմ` երկու հրեաները կոտրել են ընտանիքի տան պատուհանները և Մոլոտովի կոկտեյլներ գցել ներս:

Տան դրսի կողմից` պատերին, «վրիժառուները» գրություններ են թողել` «Կեցցե Մեսիան» և «Վրեժ»:

Հրեա ծայրահեղականներն օգտագործում են «վրեժխնդրության գործողությունները»` պաղեստինցիների տների, քրիստոնեական եկեղեցիների, մզկիթների ու կառավարական շինությունների վրա հարձակումների ժամանակ: Այս ուղղության հրեաները կարծում են, որ Իսրայելի իշխանությունները թերի են գործում` իրենց շահերը պաշտպանելիս:

Այս միջադեպին արձագանքել են նաև իշխանությունները: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե ոճրագործները պատասխանատվության կենթարկվեն: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն էլ կատարվածի համար մեղադրել է Իսրայելի իշխանություններին: Նա սպառնացել է այս և այլ նման գործերը ներկայացնել Միջազգային քրեական դատարանում:

Իսկ ՀԱՄԱՍ շարժումը միջադեպից հետո ուրբաթը «ցասման օր» է հռչակել:

Նույն շարքից