Քաղաքական Միջազգային 

Նարիշկին. Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Ղրիմից

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Ղրիմից, քանի որ իր պատմական հայրենիքին վերամիավորվելու ուրոշումը կայացրել է թերակղզու բնակչության ճնշող մեծամասնությունը:

Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, նշելով, որ Ղրիմի ու Սեւաստոպոլի բնակչության ցանկությունը սատարում է գտել ողջ ռուս ժողովրդի կողմից: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նարիշկինի խոսքերով, Արեւմուտքի կողմից Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցներն ի վերջո կհաղթահարվեն ու Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքից:
Խոսնակի վստահեցմամբ Ռուսաստանը երբեք չի շահարկի Ղրիմի հարցն ու այն չի օգտագործի Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ու պատժամիջոցների չեղարկման գործընթացում:

Նույն շարքից