Քաղաքական Միջազգային 

Սերբիան Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժանլի մաս

Սերբիան հարգում է Ուկրաինայի տերիտորյալ ամբողջականություն ու Ղրիմը ճանաչում է նրա անբաժանելի մաս:

Այս մասին Սերբիայում Ուկրաինայի դեսպան Ալեքասանդր Ալեքսանդրովիչի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Սերբիայի կատավարությանն առընթեր եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Յադրանկա Յոկսիմովիչը, նշելով, որ Սերբիան Ուկրաինայի գաղթականների տեղաշարժման համար այս տարի տրամադրել է 100 000 եվրո: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ հույս հայտնել առաջիկայում ազատ առեւտրի համաձայնագիր կնքել:

Ինչպես արդարացիորեն արձագանքել են սերբական լրատվամիջոցները, այսպիսով Բելգրադը նման հայտարարություն անելով, փաստորեն չի ճանաչում Ռուսաստանի տերիտորիալ ամբողջականությունը, որը համարվում է Սերբիայի տերիտորիալ անձեռնմխելիության ու ինքնիշխանության պաշտպանը Կոսովոյի հարցում:

Նույն շարքից