Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է առավել ազդեցիկ նախագահի դեպքում. Ամերիկյան սենատոր

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու համագործակցությունը հնարավոր է, եթե 2016թ.-ի նախագահական ընտրություններին ամերիկացիներն իրենց ձայնը տան առավել ազդեցիկ ու ուժեղ թեկնածուի օգտին:

Այս մասին հայտնել է Տեխաս նահանգը ներկայացնող ԱՄՆ սենատոր Թեդ Կրուզը, ով առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից:

Սենատորը կոշտ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի քաղաքականությունը, ով Ռուսաստանի հետ վարում է թույլ քաղաքականություն: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է այն դեպքում, եթե Պուտինը ԱՄՆ նախագահի աթոռին տեսնի առավել հզոր նախագահի, իսկ Բարաք Օբամային ՌԴ նախագահը համարում է թույլ ու կամազուրկ, ուստի լուրջ չի ընդունում նրան:

Նույն շարքից