Հասարակություն Տնտեսություն 

ՌԴ նախագահի օգնականն առաջարկել է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 15-ից

analitik.am

ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեվիտինը առաջարկել է տեղափոխել ուսումնական տարվա սկիզբը դպրոցների համար: Այս մասին գրում է Interfax-ը:

«Ինչո՞ւ պետք է բոլորը սեպտեմբերի 1-ին դպրոց գնան: Ուսումնական տարին կարելի է սկսել սեպտեմբերի 15-ից: Դա կարևոր հարց է զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար»,- ասել է նա:

Որպես օրինակ Լեվիտինը նշել է Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք աշնան սկզբին զբոսաշրջիկներ գրավելու համար ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15-20-ին:

«Ռուսաստանն ունի օբյեկտիվ պատճառներ այդ փորձը կիրառելու համար: Նշանակում է, կարելի է օրենսդրության մակարդակով ինչ-որ բան անել»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Նույն շարքից