Հասարակություն 

CNN-ը հայտնել է «Իսլամական պետության» գլխավոր դահիճի գտնվելու վայրը

ԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինը, որը հայտնի է որպես Ջիհադի Ջոն, ողջ է և ամենայն հավանականությամբ թաքնվում է ինքնահռչակ խալիֆայության մայրաքաղաքի՝ Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Իսլամական պետության» գլխավոր դահիճի մահվան վերաբերյալ կասկածներ առաջացել են այն պատճառով, որ մի քանի ամիս նրա մասին տեղեկություն չի հայտնվել: Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ նրա գտնվելու վայրի մասին տվյալների առկայությունը մեծացնում է նրան օդային հարվածով ոչնչացնելու հնարավորությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծագումով Քուվեյթից բրիտանացի ահաբեկիչ Մոհամմեդ Էմվազին, ով հայտնի է որպես դահիճ Ջիհադի Ջոն, հեռացել է «Իսլամական պետության» շարքերից և լքել Սիրիան:

Նա ասել է, որ վախեր ունի այն բանից, որ որպես ամերիկացի ու բրիտանացի գերիների մարդասպան իր ինքնությունը բացահայտվել է և այժմ կսկսեն փնտրել իրեն:

Նույն շարքից