Թուրքիայի Ադանա նահանգի Փոզանթը շրջանում Թուրքիայի ժամանակով 02:30-ին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 8 զինյալներ հարձակում են գործել տեղի ոստիկանական բաժանմունքի շենքի վրա:
Թուրքական «yenisafak» լրատվամիջոցի տեղեկացմամբ` զինյալները ներխուժել են ոստիկանական բաժանմունք և սպանել 2 ոստիկանի: Թուրք ոստիկանների դիմադրության ըթնացքում քուրդ գրոհայինները երկու զոհ են տվել:Իսկ մնացած 6 զինյալները հետ են քաշվել ելման կետ: Թուրքական ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքներ՝ հարձակվողներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով:Սպանված զինյալների մոտ հայտնաբերվել է ռուսական արտադրության «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 1 ատրճանակ և 3 նռնակ:
Աղբյուր` Ermenihaber