Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ուսանողական 4-րդ շենքի 31 բնակարանում կրակոցներ են հնչել և նշված բնակարանից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նշված շենքի բնակիչ 31-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ձեռքերի դաստակները կտրած և ոտքի վնասվածքով և ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:
Հարևանները shamshyan.com-ին ասում էին «Կեսօրին Վլադիմիրը իր ձեռքի դաստակները իր անչափահաս երեխաների ներկայությամբ կտրում է հետո երեխաներին ասում է, որ մամային ասեք, որ ես երակներս կտրել եմ թող գա դանակը տանի, վախվորած երեխաները մտնում են իրենց հարևանի տուն և կատարվածի մասին ասում հարևանին: Հարևանն էլ այդ մասին տեղեկացնում է Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆնդկյանին ու հայտնում, որ երեխաները վախվորած են: Օպերլիազորը մեկնում է նշված հասցե:
Հարևաններից մեկը ով չցանկացավ իր անունը հայտնել shamshyan.com-ին ասում էր «Երբ օպերլիազորը մտնում է դրանց տուն Վլադիմիրը մորը ասում է լոմով տալիս ես գլխին թող ընգնի զենքը խլենք գլխից գյուլենք, սակայն մայրը լոմի փոխարեն աթոռով թիկունքից հարվածում է օպերլիազորի գլխին և նրան տապալում են գետնին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում