Հասարակություն 

Հարսանիք՝ սառույցի վրա

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան և ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 1-ին կամուսնանան։ Ամուսնության արաողությունը տեղի է ունենալու Սոչիում, շքեղ հյուրանոցներից մեկում` Rodina Grand Hotel & SPA-ում, որտեղ հրավիրված են 100 VIP-հյուրեր:

Հայտնի է, որ հրավիրվածների թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հրավիրված հյուրերի ցանկում են Նավկայի ընկերուհին` Աննա Սեմենովիչը, Յանա Ռուդկովսկայան, Նատալյա Չիստիկովա-Իոնովան (Գլյուկոզա), Ալեքսեյ Յգուդինը, Տատյանա Տոտմյանինան, Ռոման Կոստոմարովը, Մարիա Պետրովան, Իլյա Ավերբուխը, Վալենտին Յուդաշկինը` կնոջ հետ: Հենց Յուդաշկինն էլ Նավկայի հարսանեկան զգեստի հեղինակն է:

Նույն շարքից