Հասարակություն 

ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել այն երջանիկին, որը 16 միլիոն դոլար է շահել

analitik.am

ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով տասնվեց միլիոն դոլար է շահել, սակայն եթե մինչև հինգշաբթի նա չհայտնվի, ապա դա կլինի Ֆլորիդայում ամենաչպահանջված ջեքփոթերից, հաղորդում է Associated Press-ը:


Արդեն հարյուր ութսուն օր է, ինչ շահման տերը չի հայտնվում: Հաջողակին գտնելու համար վիճակախաղի կայքում հրապարակվել են շահող տոմսի տվյալները:


Նահանգում նմանատիպ դեպք գրանցվել է նաև 2003-ին, երբ 53 մլն դոլար շահողն այդպես էլ չէր հայտնվել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նույն շարքից